Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները
22.05.2019
Մայիսի 21-ին Դսեղի մշակույթի տանն անցկացվեց Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված Լոռու մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող մարզային ասմունքի փառատոնի եզրափակիչ փուլը՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերի համար:
Փառատոնի նախնական փուլին մասնակցել էր ավելի քան 350 աշակերտ, նրանցից ընտրվել էին 97-ը, ապա եզրափակիչ փուլ անցել՝ 45-ը: Երեխաներին գնահատում էր ներկայացուցչական ժյուրին: Ժյուրիի նախագահն էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, անդամները՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը,բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, դերասան, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը:
Արդյունքների ամփոփումից հետո բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Լոռու մարզպետի շնորհավորագրերով՝ յուրաքանչյուր տարիքային խմբից 5-ական մասնակից՝ գերազանց մասնակցության, 10-ական՝ լավագույն մասնակցության, մյուսները՝ ակտիվ մասնակցության համար: Նրանց մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից շնորհավորեց և ջերմ բարեմաղթանքներ հղեց էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էր բաժնի աշխատակից Մարգարիտա Կիրակոսյանը: