Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Սիվաշավան թաղամասում մասնակցեց բնակարանամուտի արարողության

22.05.2019

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզային ու քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բնակիչներ: Շահագործման հանձնվեց նախարարության միջոցներով վերակառուցված բնակելի քառահարկ շենքը: Բնակարաններն անհատույց օգտագործման հանձնվեցին N զորամասի 48 սպաների ընտանիքներին: Շենքի վերակառուցման համար պաշտպանության նախարարությունը հատկացրել է 320 միլիոն դրամ։
Շնորհավորելով բնակարանամուտ տոնող սպաներին և նրանց ընտանիքներին՝ նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ Վանաձորում հիմնականում լուծված կարելի է համարել բնակարանային ֆոնդի կարիք ունեցող սպայական անձնակազմի հարցը:
Սպաներին շնորհավորեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ կեցության խնդրի լուծումը կարող է և պետք է իր դրական մեծ ազդեցությունն ունենա նաև զինվորական ծառայության որակի վրա: Նա հույս հայտնեց, որ այս բնակարաններում ապրող զինվորականները պետական քաղաքականության շնորհիվ կարճ ժամանակում նաև կբարելավեն իրենց կենցաղային և այլ բնույթի մի շարք հարցեր:
Կատարվեց տնօրհնեքի արարողություն: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության խոսքից հետո տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը:
Ներկաները եղան մի քանի բնակարաններում, շնորհավորեցին ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53