Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ հեքըթոնը՝ Վանաձորի տեխնալոգիական կենտրոնում

20.05.2019

Մայիսի 18-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» խորագրով երկրորդ հեքըթոնի մրցութային փուլը, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ օգնական Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլ պաշտոնյաներ:
Հիմք ընդունելով, զբոսաշրջության ոլորտին վերաբերվող առաջին հեքըթոնի հաջողությունը, որն անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախորդ տարի՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ նախաձեռնել էր այսպիսի միջոցառում կազմակերպել նաև այս տարի:
Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Փորձելով գտնել, թե որոնք են Հայաստանի հյուսիսային շրջաններում տուրիզմի զարգացման մարտահրավերները և առաջարկել հնարավոր տեխնոլոգիական լուծումները, հեքըթոնը նպատակ ունի զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում, ներդնելով նորարարական լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն, ինչպես տեղաբնակ, այնպես էլ՝ օտարազգի զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ նրանց համար, ովքեր իրականացնում են տվյալ գաղափարները և ծրագրերը:
Միջոցառման նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը հյուսիսային շրջաններում՝ առավելապես խթանելով թվային և տեխնոլոգիական նորարարությունները, քանի որ թվային տնտեսությունը և զբոսաշրջությունը ՀՀ Կառավարության կողմից դիտարկվում են որպես տնտեսության առաջնային ճյուղեր:
Բացման խոսք ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և նշեց, որ զբոսաշրջային նախագծերի իրականացմանը հետևողական է լինելու անձամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը և SMEDA ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նայերը, ով ներկայացրեց նաև նախորդ տարվա տուրիզմի հեքըթոնի գրանցած հաջողությունները:
Աշխատանքներն ընթացան քննարկումների և բանավեճերի թեժ մթնոլորտում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00