Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են 2019 թ-ի դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները
15.05.2019
2019 թ-ի փետրվարի 14-ից մարտի 13-ը կազմակերպվել և անց են կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1420 և 612 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 111 (նախորդ տարում` 120) աշակերտ իրավունք է նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Վերջնական արդյունքում մարզն ունեցել է հանրապետական փուլի 39 (նախորդ տարի ` 32) մրցանակակիր, որոնցից 1-ին կարգի դիպլոմ՝ 4(նախորդ տար` նույնքան),2-րդ կարգի դիպլոմ՝ 8 (նախորդ տարի՝ 3), 3-րդ կարգի դիպլոմ՝ 13( նախորդ տարի` 7), գովասանագիր՝ 14(նախորդ տար 18):
ՆԶՊ առարկայից օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցները թիմային հաշվարկով գրավել են 5-րդ տեղը: