Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ուղղությամբ տարվող իրազեկման աշխատանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն կա

15.05.2019

 Մայիսի 15-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի, Լոռու մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Գևորգյանի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:
Խորհրդակցությանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, հանրակրթական դպրոցների տնօրեններն ու զինղեկները:
Ներկաներին ողջունեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա իր խոսքում կարևորեց բանակ- ընտանիք կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը.
-«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք հավակնում են դպրոցն ավարտող երիտասարդներին կապելու իրենց երկրի հող ու ջրին, որոշ չափով նպաստում նաև սոցիալական խնդիրների լուծմանը: Ու պատահական չէ, որ այս ծրագրերով հետաքրքվող երիտասարդների թիվն աստիճանաբար ավելանում է,-ասաց Ա. Ղուկասյանը՝ հորդորելով առավել ակտիվ կերպով բացատրական աշխատանքներ տանել բարձր դասարանցիների շրջանում:
Սպարտակ Ղուբաթյանն անդրադարձավ ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում իրականացված և շարունակվող աշխատանքներին՝ նշելով, որ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների հետ համատեղ պարբերաբար այցեր են կատարվում դպրոցներ՝ ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ տանելու նպատակով: Կազմակերպվել են նաև դաշտային պարապմունքներ՝ բարձր դասարանցիների մասնակցությամբ:
2018թ. Լոռու մարզի զինվորական կոմիսարիատ են դիմել «Պատիվ ունեմ» ծրագրով՝ 14, «Ես եմ» ծրագրով՝ 4 զինակոչիկ, ռազմական ուսումնական հաստատություններ են ընդունվել 4–ը, իսկ 2019թ.-ին՝ «Պատիվ ունեմ» ծրագրով՝ 15 և «Ես եմ» ծրագրով՝ 4 զինակոչիկ: Նա նշեց, որ, չնայած աճի տենդենց կա, բայց այս ցուցանիշերն այնքան էլ չեն գոհացնում, հետևաբար առավել հետևողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52