Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

4-7-րդ դասարանցիների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը՝ նվիրված մայիսյան տոներին

15.05.2019

Մայիսի 14-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցեցին առաջին տեղերը գրաված դպրոցները: 

ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և Արցախի Հանրապետությունից ժամանած թիմերի 120 երեխաներ իրենց ուժերը չափեցին խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցավազք և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերում:

Մրցույթի մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Թեժ մրցապայքարի արդյունքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվեցին 4-ից 12-րդ տեղեր գրաված  թիմերը:

 Մրցանակային 3-րդ(Կոտայքի մարզ), 2-րդ(Արարատի մարզ) և 1-ին (Շիրակի մարզ) տեղեր գրաված հաստատությունները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի համապատասխան կարգի հավաստագրերով,  մեդալներով, գավաթներով և դրամական մրցանակներով մարզագույք ձեռք բերելու նպատակով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02