Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փրկարարական տեխնիկայի ցուցադրություն՝ Հայքի հրապարակում

13.05.2019

Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպվել էր Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված փրկարարական տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների հանդիսավոր ցուցադրությունը, որի շրջանակներում ցուցադրվեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրված ճապոնական ISUZU մակնիշի թվով 5 հրշեջ ավտոբաքը և 1 ավտոսանդուղքը:

Ինչպես հայտնի է, դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել էր 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում աղետների կանխարգելմանը, առաջնային շրջաններ հանդիսացող Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի փրկարար ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, այլ հարգարժան հյուրեր, հարյուրավոր վանաձորցիներ:

Մարզպետը միջոցառման առիթով հանդես եկավ ողջույնի խոսքով.

 -Բարձր գնահատելով մեր փրկարարաների անձնվեր աշխատանքը՝ վստահ եմ, որ տարեցտարի կատարվող գույքի և տեխնիկայի համալրումները մեծապես կբարձրացնեն փրկարարական վարչության  աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, կօգնեն, որպեսզի հատկապես դժբախտ ելքով պատահարներ ավելի ու ավելի քիչ լինեն մեր մարզւոմ:

Այսուհանդերձ,  ձեր աշխատանքում կարևորում եմ հատկապես  տարաբնյութ դեպքերի, դժբախտ պատահարների կանխարգելումը և կարծում եմ, որ այս առումով դեռևս լուրջ անելիքներ ունենք:Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր մարզի բնակչության,- ասաց նա: 

Ներկաներն այնուհետև հնարավորություն ունեցան դիտելու փրկարարների ցուցադրական գործողությունները:

Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական կատարումներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52