Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակը և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձը
10.05.2019
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը,այլև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի ` Շուշիի ազատագրման օրը՝
Հայրենական մեծ պատրեզմի 74 և Շուշիի ազատագրման 27-ամյակները: Վանաձորում և մարզի մյուս քաղաքներում տոնը նշվեց մեծ հանդիսավորությամբ: Մարզկենտրոնում անցկացված տոնակատարություններին այսօր մասնակցեցին նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ղեկավարներ: Տոնական օրը համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների:
Այս տարի Հաղթանակի և խաղաղության տոնը Վանաձորում մեկնարկեց «Անմահ գունդ» հիշատակի երթով՝ նվիրված Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին:Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների, զինվորականների, ուսումնական հաստատությունների աշակերտների և ուսանողների հետ քայլերթով շարժվեցին դեպի Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Քայլերթի մասնակիցներն, իրենց հետ տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա բոլոր ներկաներին մաղթեց խաղաղ երկինք, երիտասարդներին՝ անկոտրում կամք ու հերոսական ոգի:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Վանաձոր համայնքի ղեկավարը: Տոնական օրը ուղեկցվեց բազմաթիվ միջոցառումներով:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազաատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: