Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ցուցանիշերը կարող են գոհացուցիչ լինել 100 և ավելի տոկոս կատարողականի դեպքում միայն». Լոռու մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

10.05.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Բոլոր ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան ամփոփ հաշվետվությամբ նախորդ շաբաթվա ընթաքում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքին:

Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունիկ Ասրյանի ներկայացմամբ՝ այս տարվա 4 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 95,8, հողի հարկինը՝ 85,9 և գույքահարկինը՝ 97,8 տոկոս: Մարզի ղեկավարի դիտարկմամբ՝ ցուցանիշերը կարող են գոհացուցիչ լինել 100 և ավելի տոկոս կատարողականի դեպքում միայն: Ա. Ղուկասյանը մասնավորապես հանձնարարեց շարունակել աշխատանքները սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ:

-Այն համայնքների ղեկավարները, որոնք չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել հարկերի հավաքրումները, ուրեմն չեն վայելում համայնքի բնակիչների վստահությունը, հետևաբար անելիք չունեն այդ պաշտոնում,-շեշտեց մարզի ղեկավարը:  

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը և Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն, անդրադառնալով մարզպետի հանձնարարությամբ իրենց ոլորտներում անցկացվող թափուր աշխատատեղերի մրցույթներին, վստահեցրեցին, որ անձամբ են վերահսկում դրանց ընթացքը: Ա. Մխիթարյանը նաև տեղեկացրեց, որ վարչության սոցիալական աահովության բաժնի աշխատակիցների կողմից Սվերդլով համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 30 տոկոս անճշտություն է արձանագրվել:

-Ի դեպ, նման պատկեր առկա է գրեթե բոլոր ուսումնասիրված համայնքներում: Անակնկալ այցերը շարունակվելու են,-ասաց վարչության պետի պաշտոնակատարը:  

Մարզի ղեկավարն, ի լրումն ասվածի, նշեց, որ նման խախտումներն անհետևանք չեն կարող մնալ և դրանց պետք է համապատասխան ընթացք տալ:

Մյուս ստորաբաժանումների ղեկավարների կողմից, ըստ ոլորտների ներկայացված աշխատանքների վերաբերյալ ևս, մարզպետ մի շարք ցուցումներ և հանձնարարականներ տվեց՝ մասնավորապես սուբվենցիոն ծրագրերի, քաղաքաշինական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական աշխատանքների, համայնքներում սոցիալական օգնությունների բաշխման գործընթացի և այլն:

Մարզկենտրոնի փողոցների ասֆալտապատման հետ կապված՝ Ա. Ղուկասյանը հանձնարարեց առաջարկել համայնքի ղեկավարին փոսալցումները կազմակերպել հնարավորինս կարճ ժամկետներում՝ վարորդներին քիչ անհարմարություններ պատճառելու նպատակով:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52