Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը
10.05.2019
Այսօր ՝ մայիսի 8-ին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ ներկա գտնվեցին Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվեց Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր:
Գուգարաց թեմի առաջնորդի Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ողջույնի խոսքում ներկաներին շնորհավորեց Երկրապահի օրվա կապակցությամբ.
-Թող մեր երկրի սահմանները միշտ խաղաղ լինեն: Վստահ եմ՝ մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի համար շարունակական են ցանկացած ասպարեզում և ցանկացած դրսևորումներով, դրանք միշտ ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում,-ասաց նա:
Տոնական միջոցառումն ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներով, տոնական համարներով հանդես եկան Վանաձորի «Հորովել»