Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա կգտնվի «Լոռի» ֆուտբոլային թիմի խաղին
06.05.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալել էր «Լոռի» ֆուտբոլային ակումբի ադմինիստրատիվ տնօրեն Արամայիս Ուլիխանյանին, կոմերցիոն տնօրեն Սամվել Բեկթաշյանին և մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Գալստյանին:
Վերջիններս տեղեկացրեցին, որ մայիսի 8-ին՝ 19:30-ին, Երևանի «Բանանց» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը՝ «Ալաշկերտ» - «Լոռի» խաղը՝ մարզի ղեկավարին սիրով հրավիրելով ներկա գտնվել «Լոռի» թիմի համար այս չափազանց կարևոր խաղին, ներկայությամբ ոգևորել ու զորակցել: Նրանք նաև հայտնեցին, որ նույն օրը, ժամը 13.30-ին թվով 25 գազել մակնիշի ավտոմեքենաներ անվճար կշարժվեն դեպի Երևան՝ տեղափոխելով թիմի երկրպագուներին:
Թիմին շնորհավորելով եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ՝ մարզի ղեկավարը սիրով ընդունեց հրավերը.
-Այն ամենն ինչ կապված է Լոռի անվան հետ, ինձ չափազանց հոգեհարազատ է: Շնորհակալ եմ մեր այսօրվա հանդիպման համար և վստահ, որ սա մեր համագործակցության և սերտ բարեկամության սկիզբը կդառնա,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա պատրաստակամություն հայտնեց հոգալու դեպի Երևան շարժվող տրանսպորտային միջոցների մի մասի ծախսը և վստահություն հայտնեց, որ խաղը հաղթանակով կպսակվի՝ հօգուտ «Լոռի» ֆուտբոլային թիմի: