Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը հայ երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի միջոցով

06.05.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանում ՀՀ Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ «2019թ. մշակույթի եվրոպական մայրաքաղաք Պլովդիվը հայ երիտասարդ լուսանկարչի տեսախցիկի միջոցով»  խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացված էին հայ երիտասարդ լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանի գործերը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան  տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ:

Ցուցահանդեսի բացման առիթով ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզի ղեկավարը: Նա շնորհակալություն հայտնեց տիկին դեսպանին նախաձեռնության համար և հույս հայտնեց, որ նմանատիպ մի նախաձեռնություն ևս կցուցաբերվի և որևէ բուլղարացի լուսանկարչի  հնարավորություն կտրվի Լոռին, Վանաձորը գեղեցիկ և տպավորիչ լուսանկարներով ներկայացնելու Բուլղարիայում:

-Հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների պատմություն ունի: Մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրական գծեր ունեն, կապված ենք նաև պատմական տարբեր իրադարձություններով: Բուլղարիայում մեծ հայ համայնք կա, որոնք ապրում և ստեղծագործում են բարեկամ երկրի տարբեր քաղաքներում: Շատ դրական զգացմունքներ ունեմ բուլղար ժողովրդի հանդեպ և այդ առթիվ շատ ուրախ եմ ներկա գտնվելու այսպիսի միջոցառման,-իր խոսքում նշեց Ա. Ղուկասյանը:

Տիկին Մարիա Պավլովան իր հերթին շորհակալություն հայտնեց պաշտոնատար անձանց միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար: Նա սիրով պատրասատակամություն հայտնեց աջակցելու և ընթացք տալու Բուլղարիայում նմանատիպ ցուցահանդես կազմակերպելու՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի առաջարկությանը:

Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:

Այնուհետ ներկաները հնարավորություն ունեցան դիտելու երիտասարդ լուսանկարչի՝  հայ և բուլղար ժողովրդի դարավոր բարեկամությունը խորհրդանշող լուսանակարչական աշխատանքների ցուցադրությունը:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52