Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Հայկ Օհանյանին շնորհավորեց տարեդարձի առթիվ

03.05.2019

Վանաձորի պատվավոր քաղաքացի, սիրված պետական, քաղաքական գործիչ Հայկ Աղասու Օհանյանը 88 տարեկան է: Այս առիթով նրան մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց պատվավոր այրին՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք.
-
Դուք հիրավի երկար բեղմնավոր ճանապարհ եք անցել, շուրջ 40 տարի գտնվել եք Կիրովականի, Հայաստանի Խորհրդային Միության քաղաքական կյանքի հորձանուտում, բոլոր կարևոր իրադարձությունների, բարեփոխումների ականատեսն ու մասնակիցն եք: Վարելով բարձր պաշտոններ՝ մշտապես աչքի եք ընկել պարկեշտությամբ, ազնվությամբ, պատվախնդրությամբ, առաջնորդվել եք արդարության սկզբունքով, Ձեր մեծ ավանդն եք ներդրել մեր երկրի՝ մասնավորապես Կիրովականի զարգացման գործում,-ասաց Ա. Ղուկասյանը՝ Հ. Օհանյանին հանձնելով շնորհավորագիր:
Վերջինս իր հերթին շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերած ուշադրության, գնահատանքի համար՝ նշելով, որ գնահատել կարողանում են միայն նրանք, ովքեր գիտեն<

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52