Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը

29.04.2019

Ապրիլի 23-ին(1-3-րդ դասարաններ) և ապրիլի 26-ին(4-7-րդ դասարաններ) Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը: Մրցանակային տեղերի համար ծավալվեց լարված մրցապայքար:

1-3-րդ դասարանցիների պայքարում 3-րդ տեղ գրավեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը(մարզիչ Սերգեյ Գիքինյան), 2-րդ տեղ զբաղեցրեց Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի թիմը(մարզիչ՝ Արթուր Ռամազյան)  առաջին պատվավոր տեղում էր Գուգարքի հիմնական դպրոցի հավաքական թիմը (մարզիչներ՝ Արկադի Կոստանյան, Ռուզաննա Հարությունյան):

4-7-րդ դասարանցիների պայքարում 3-րդ տեղ գրավեց Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի թիմը(մարզիչ՝ Արթուր Ռամազյան)  2-րդ տեղ զբաղեցրեց Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Սամվել Աքուլյան) առաջին պատվավոր տեղում էր  Գուգարքի հիմնական դպրոցի հավաքական թիմը (մարզիչներ՝ Արկադի Կոստանյան, Ռուզաննա Հարությունյան):

Մարզի հաղթող թիմերին պատվոգրեր և գավաթներ հանձնեց Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը:

Մայիս ամսին անցկացվող հանրապետական փուլում Լոռու մարզը կներկայացնեն Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02