Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր
22.04.2019
Աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։
Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։
Նախարարին և մարզպետներին ներկայացվել է, որ «Լամաքս» ընկերությունը գործում է 2010թ․-ից։ Տեղական հումքից բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով արտադրամասերը հագեցված են եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներով, որոնք ներմուծվել են Գերմանիայից։ ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52