Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջարկեցին ծրագրերի արդյունավետ իրականացման համար առավել սերտորեն համագործակցել Լոռու մարզպետարանի հետ

19.04.2019

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պետրոսյանը, Սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը և Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը Լոռու մարզետարանում հանդիպում-քննարկում ունեցան Մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով, Առողջապահության և սոցիալական ապահովության, Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պատասխանատու պաշտոնյաների, ինչպես նաև Լոռու մազային փրկարարական վարչության ներկայացուցիչների հետ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան կազմակերպության կողմից Լոռու մարզի, մասնավորապես՝ Թումանյան և Ալավերդի խոշորացված համայնքներում կրթական, սոցիալական ոլորտներին, աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագերին: Մարզպետարանի ներկայացուցիչներն առաջարկեցին ծրագրերի արդյունավետ իրականացման համար առավել սերտորեն համագործակցել Լոռու մարզպետարանի հետ, առավել ևս որ մարզպետարանն՝ ի դեմս մարզի ղեկավարի, պատրաստակամ է  աջակցելու ցանկացած ողջունելի նախաձեռնություն առավելագույն կերպով արդյունավետ և առանց խոչընդոտների իրականացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք տեխնիկական խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52