Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
17.04.2019
Ապրիլի 17-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 25 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Հարցերը հիմնականում աշխատանքի տեղավորման, բնակապահովման, ֆինանսական աջակցությանն էին վերաբերում: Քիչ չէին նաև անձնական բնույթի հարցերը:
Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում: