Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անօթևան ևս 44 ընտանիք մինչև տարեվերջ կապրի սեփական հարկի տակ

16.04.2019

Ապրիլի 16-ին մեկնարկեցին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները:

Մեկնարկը տրվեց Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Եսայանի տան շինարարությամբ:

 Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցներ՝ նախագահ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ:

 ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52