Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի դպրոցականները հաջողություններ են գրացում
16.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 21-ին մեկնարկել և շարունակվում է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Ամփոփվել են նաև քիմիա, աշխարհագրություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն և գերմաներեն առարկաների արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, քիմիայի օլիմպիադայից երկրորդ կարգի դիպլոմների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Ղուկասյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանը, 3-րդ կարգի դիպլոմների՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը, 10-րդ դասարանի աշակերտներ Վահան Կակոսյանը, Ինեսա Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Պետրոսյանը, գովասանագրի՝ 10-րդ դասարանի աշակերուհի՝ Մելինե Մանուցյանը:
Պատմություն առարկայից առաջին կարգի դիպլոմի են արժանացել Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Տարոն Հարությունյանը, երկրորդ կարգի դիպլոմների՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտ Սարգիս Սարգսյանը, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ամալյա Եգորյանը, գովասանագրերի՝ Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտ Անուշ Սարիբեկյանը, թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Հակոբյանը և ՎՊՀ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Ճարոյանը:
Ռուսաց լեզու առարկայից երկրորդ կարգի դիպլոմի են արժանացել Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ջուլիետա Տումասյանը, թիվ 13 ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Ներսիսյանը, երրորդ կյարգի դիպլոմների՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Տումասյանը, ՎՊՀ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ուռուտյանը և թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհ Էլիզա Գարանյանը, գովասանագրի՝ թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Վիկտորիա Խաչատրյանը:
Անգլերեն լեզու առարկայից երրորդ կարգի դիպլոմի են արժանացել ՎՊՀ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Ռաֆայելյանը, գովասանագրի՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտուհի Էլեն Մանգասարյանը:
Գերմաներեն առարկայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Շնողի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Բոշյանը:
Աշխարհագրություն առարկայից մրցանակային տեղեր չենք ունեցել:
Հիշեցնենք, որ մաթեմատիկայի օլիմպիադայից առաջին կարգի դիպլոմի էր արժանացել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ծատուրյանը, գովասանագրի՝ Վանաձորի թիվ 23 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Էրիկ Մնացականյանը: Կենսաբանության օլիմպիադայից 3-րդ կարգի դիպլոմի էր արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Պետրոսյանը, և մեկ գովասանագրի՝ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ինեսա Հարությունյանը: Ֆիզիկա առարկայից մրցանակակիրներ չէինք ունեցել:
Մեր աշակերտներին մաղթում ենք հաջողություններ և նորանոր նվաճումներ: