Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է օրակարգային նշանակության մի շարք հարցեր
10.04.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։
Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ շուրջ 1 մլրդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։
ՀՀ կառավարության նախորդ նիստին նպաստների վճարման գործընթացում արձանագրված թերացումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների պատշաճ ապահովման առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը
Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին:
Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37