Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի շնորհավորագրին և խրախուսանքին արժանացավ գեղանկարիչ, մանկավարժ Յուրիկ Աքուլյանը
10.04.2019
Ծննդյան 75 և մանկավարժական գործունեության 50-ամյա հոբելյանների առթիվ Լռու մարզպետի շնորհավորագրով պարգևատրվեց վանաձորաբնակ գեղանկարիչ, մանկավարժ Յուրիկ Աքուլյանը: Պարգևը գեղանկարչին հանձնեցին և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից շնորհավորական ջերմ խոսքեր հղեցին ու դրամական պարգև հանձնեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և մարզպետի օգնական Ռուբեն Խանզադյանը:
«ՀՀ Լոռու մարզում և Վանաձորում գեղարվեստական արժեքներ ստեղծելու և մանկավարժական գործունեություն ծավալելու մեջ Դուք նկատելի ավանդ ունեք: Ձեր գրաֆիկական աշխատանքները զարդարում են գեղարվեստի թանգարանները: Երկարամյա, բեղմնավոր գործունեությամբ Դուք վաստակել եք Ձեր մնայուն տեղը մարզի անվանի արվեստագետների շարքում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա տարիների բեղմնավոր ստեղծագործական գործունեություն»,-մասնավորապես նշված էր շնորհավորագրում: