Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են կատարվում հենց տեղերում
08.04.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզի ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին և ագրոպարենային ոլորտի այլ տնտեսվարողների ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսական ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը և գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներում հանդիպումներ ունեցան Սպիտակի տարածաշրջանի տնտեսվարողների հետ:
Հանդիպումների ժամանակ քննակվեցին տնտեսվարող սուբյեկտներին հետաքրքրող ծրագրերի դրույթներին վերաբերող հարցեր, տրվեցին մասնագիտական խորհրդատվություններ և տեղեկատվություն ծրագրի իրականացման գործընթացի հաջորդական քայլերի վերաբերյալ:
Հանդիպումները մարզի նաև մյուս համայնքների տնտեսվարողների հետ ընթացքի մեջ են և կրում են շարունակական բնույթ: