Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը
08.04.2019
Ապրիլի 2-5-ը Լոռու մարզի տարածաշրջանային կենտրոններում անցկացվեց ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը: Մրցմանը մասնակցեցին մեծ թվով աշակերտներ: Մրցանակային տեղերի համար ծավալվեց լարված պայքար: Համաձայն մրցույթի կանոնակարգի մարզային փուլ անցան տարածաշրջաններում 1-ին և 2-րդ տեղ գրաված թիմերը:
1-3-րդ դասարանցիների պայքարում Թումանյանի տարածաշրջանում 1-ին և 2-րդ տեղ զբաղեցրին համապատասխանաբար Ալավերդու թիվ 12 և թիվ 2 դպրոցների հավաքական թիմերը, Վանաձորում և Գուքարքի տարածաշրջանում՝ Գուգարքի և Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակի թիվ 1 և թիվ 5 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Տաշիրի տարածաշրջանում՝ Տաշիրի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավանի թիվ 6 և թիվ 2 հիմնական դպրոցների հավաքական թիմերը:
4-7-րդ դասարանցիների պայքարում Թումանյանի տարածաշրջանում 1-ին և 2-րդ տեղ զբաղեցրին համապատասխանաբար Ալավերդու թիվ 2 և թիվ 4 դպրոցների հավաքական թիմերը, Վանաձորում և Գուքարքի տարածաշրջանում՝ Գուգարքի և Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակի թիվ 1 և թիվ 8 դպրոցների հավաքական թիմերը, Տաշիրի տարածաշրջանում՝ Տաշիրի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների հավաքական թիմերը, Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավանի թիվ 6 և թիվ 2 դպրոցների հավաքական թիմերը:
Գուգարքի տարածաշրջանի մրցանակակիր թիմերին պատվոգրեր և գավաթներ հանձնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: