Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

02.04.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Հարցերը բազմաբնույթ էին: Գերակշռում էին ֆինանսական աջակցության,աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման, հողերի չափագրման հարցերը և այլն: Քիչ չէին նաև անձնական բնույթի խնդիրները: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:

 Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ հարց անպատասխան չի մնա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57