Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հանդիպեց ապրիլյան քառօրյայում վիրավորված տղաների հետ
02.04.2019
Այսօր՝ապրիլյան քառօրյայի 3-րդ տարելիցի օրը, մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու ու նրանց զոհված զինակիցների սխրանքը հիշատակելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել Վանաձորի «Ջազ» սրճարանում: Մարզի ղեկավարն, իր երախտագիտությունը հայտնելով տղաներին հայրենքի նկատմամբ պարտքը սրբորեն ու քաջաբար կատարելու համար, վստահեցրեց, որ միշտ պատրաստ է կանգնելու նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Մտերմիկ զրույցի ընթացքում տղաները կիսվեցին հիշողություններով և նշեցին, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայորդու պարտականությունն է: Ա. Ղուկասյանը երիտասարդներին գրքեր ու դրամական աջակցություն հանձնեց:
Մարզի ղեկավարը և մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ այսօր այցելեցին նաև զոհված զինծառայողների ընտանիքիներ՝ զորակցելով նրանց ու հանձնելով դրամական աջակցություն: