Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի անակնկալ այցը դժգոհությունների իսկությունը ստուգելու նպատակ ուներ

02.04.2019

Շտապօգնության հեռախոսազանգերին պատասխանող  մի շարք աշխատակիցների ոչ բարեհամբույր վերաբերմունքի վերաբերյալ Լոռու մարզի քաղաքացիների դժգոհությունների պատճառները տեղում ստուգելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում:

Ներկայացնելով անակնկալ այցի նպատակը՝ նա պահանջեց առավելագույն հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ՝ անկախ կանչերի բովանդակությունից և քաղաքացիների կրթամակարդակից:

-Եթե պարտավորություն եք վերցրել նման աշխատանք կատարելու, ապա անկախ ձեր տրամադրությունից, այն պետք է կատարեք լավ,-ասաց մարզի ղեկավարը:

 Նա նաև շրջեց բուժհաստատությունում, ծանոթացավ աշխատանքի ընթացքին, պայմաներին:

  Ա. Ղուկասյանը հույս հայտնեց, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի, իսկ կրկնվելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57