Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկ առաջին կարգի դիպլոմ՝ մաթեմատիկայի օլիմպիադայից. առարկայական օլիմպիադաների հանրպետական փուլը շարունակվում է
01.04.2019
Մարտի 21-ին մեկնարկած դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից կմասնակցի 108 դպրոցական: Արդեն օլիմպիադաներ են անցկացվել մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից, որոնց արդյունքները հայտնի են: Այսօր մեկնարկել է քիմիա առարկայի օլիմպիադան:
Ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, մաթեմատիկայի օլիմպիադայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ծատուրյանը, գովասանագրի՝ Վանաձորի թիվ 23 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Էրիկ Մնացականյանը:
Կենսաբանության օլիմպիադայից ունենք մեկ 3-րդ կարգի դիպլոմ, որին արժանացել է Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Պետրոսյանը, և մեկ գովասանագիր՝ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ինեսա Հարությունյանը: Ֆիզիկա առարկայից մրցանակակիրներ չենք ունեցել:
Մեր աշակերտներին մաղթում ենք հաջողություններ և նորանոր նվաճումներ: