Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարան և Հայկական Կարիտաս համագործակցությունը կամրագրվի համաձայնագրով
29.03.2019
Մարտի 29-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Կազմակերպության «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը, մարզի ղեկավարին ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում: Կարևոր ծրագրերին անդրադառնալով՝ նա մատնանշեց Վանաձորում և Տաշիրում «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին, միգրացիային, տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն:
Զ. Աղայանը մասնավորապես նշեց, որ 2015թ.-2018թ.թ. Լոռու մարզի սահմանամերձ համայնքներում իրականացվել է «ԱՐԱՄԱԶԴ» ծրագիրը, որի նպատակն է եղել նպաստել սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ համայնքի հիմնական դերակատարների ներուժի զարգացման միջոցով:
Որպես նշված ծրագրի տրամաբանական շարունակություն՝ 2018թ. հեկտեմբերին մեկնարկել է «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» ծարգիրը, որը ևս նախատեսվում է իրականացնել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խոցելի համայնքներում:
-Ծրագրի նպատակն է խթանել գյուղական համայնքների երիտասարդների համար կայուն զարգացման հնարավորությունները, համայնքի կարևոր դերակատարների միջև գործընկերությունը միջոլորտային համագործակցության և մասնակցության ակտիվացման միջոցով: Ինչպես նաև՝ խթանել մարզերի սահմանամերձ համայնքներում տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացները՝ հիմնական շահագրգիռ կողմերի հզորացման, ձեռնարկատիրական գործունեության քաջալերման, զբաղվածության աջակցման, քաղաքացիական մասնակցության մոբիլիզացման և համագործակցության ամրապնդման միջոցով՝ ի շահ երիտասարդների,- նշեց Զ. Աղայանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կուսուցանվի սուբվենցիոն ծրագրեր գրելու ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37