Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզում վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը

29.03.2019

Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ՀՀ Լոռու մարզում վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը ձևավորվել է դեռևս 2015թ.-ին մարզպետի համապատասխան որոշմամբ և յութաքանչյուր եռամսյակ նիստեր է գումարում ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով:

Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:

Մասնակցում էին վարչության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Ա.Հովհաննիսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի համաճարակաբան Ա. Մեհրաբյանը և մարզի բժշկական կենտրոնների տնօրենները:

Նիստի ընթացքում ներկայացվեց 2018 թվականին ՀՀ-ում, մասնավորապես, Լոռու մարզում արձանագրված արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտներով հիվանդացության վերլուծությունը և հետագա կանխարգելման միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված խնդիրը:

          Ա. Մխիթարյանը մասնավորապես ներկայացրեց Լոռու մարզում վիրուսային, մասնավորապես արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի կազմը, գործունեության ծրագիրաշխատակարգը, նպատակները, խնդիրները և աշխատանքների կազմակերպման գործընթացը: Ըստ առկա տվյալների ներկայացվեցին հիվանդության առավել հաճախ հանդիպող պատճառները, հիվանդության տարածվածությունը՝ ըստ սեռի և տարիքի  և այլն: Մասնակիցների կողմից քննարկվեցին վիրուսային հեպատիտների կանխարգելման նպատակով առողջապահական ընկերություններում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, բնակչությանը ժամանակին, արդյունավետ և անվտանգ բժշկական օգնության տրամադրման և իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: Առաջարկվեց վիրուսային, մասնավորապես` արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման և ախտորոշման գործընթացը կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարի 23.12.2015 «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողություն» N-3.1.1 -030- 2015 ՍԿ սանիտարական կանոնները և հիգենիկ նորմերը հաստատելու մասին» թիվ 59 - Ն հրամանով հաստատված սանիտարական կանոններին և հիգենիկ նորմերին համապատասխան, բարձրացնել բուժկանխարգելիչ բժշկական կազմակերպություններում սանիտարա-հակահամաճարակային ռեժիմի որակը՝ ըստ գործող հրամանների և մեթոդական ուղեցույցների, բարձրացնել հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը ռիսկի խմբի և ընդհանրապես բնակչության շրջանում:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57