Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը
28.03.2019
Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը: Հանդիպմանը մասնակցում էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության գծով պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մաթևոսյանը, մարզպետարանի պատասախանատու պաշտոնյաներ, ոստիկանության ծառայողներ, համայնքների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Ա. Մաթևոսյանը նշեց, որ հանդիպման օպերատիվ առիթը մասնավորապես փողոցային առևտրի վերացման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն են: Նա այս հարցում կարևորեց քաղաքային իշխանությունների և շահագրգիռ այլ կառույցների հետ սերտ համագործակցությունը:
Քննարկման առարկա դարձավ հատկապես մարզկենտրոնի մի շարք փողոցներում գծանշումների թարմացման, լուսաֆորների, ճանապարհային նշանների, տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը: Մի շարք միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհներին արագաչափերի տեղադրման խնդիր բարձրացրեցին նաև համայնքների ղեկավարները:
Քննարկվող հարցերի շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ ոստիկանության հետ սերտ համագործացկության արդյուքում մարզկենտրոնում բավականին ծրագրեր են իրականացվել՝ տեղադրվել է 32 տեսախցիկ քաղաքի առավել խնդրահարույց հատվածներում, նոր լուսաֆորներ, այս տարի նախատեսվում է թարմացնել ճանապարհային նշանները և այլն:
Վ. Խաչատրյանն իր հերթին մարզպետարանի աշխատակազմի և համայնքների ղեկավարների անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը՝ մարզում առկա խնդիրներին համատեղ լուծում տալու նպատակով: