Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում
28.03.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարն անդրադարձավ մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին՝ նշելով, որ այն թե՛ կատարված աշխատանքի ծավալով և ընդգրկվածությամբ էականորեն տարբերվել է նախորդներից: Նա շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրեց, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվելու են յուրաքանչյուր 6 շաբաթը մեկ:
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան ամփոփ հաշվետվությամբ նախորդ շաբաթվա ընթաքում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքին:
Մարզպետը մասնավորապես հանձնարարեց շարունակել աշխատանքները սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ:
-Այն համայնքների ղեկավարները, որոնք չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել հարկերի հավաքրումները, ուրեմն չեն վայելում համայնքի բնակիչների վստահությունը, հետևաբար անելիք չունեն այդ պաշտոնում,-շեշտեց մարզի ղեկավարը:
Նա հանձնարարականներ տվեց նաև դպրոցներում և առողջապահական հիմնարկներում անցկացվող մրցույթների, մարզի տարածքներում գործող գազալցկայանների սանհագույցները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ վերահսկողական աշխատանքների, աճուրդների բաց և թափանցիկ կազմակերպման, մարզում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ և այլն:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: