Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում շարունակվում է սերմացուի բաշխման գործընթացը
27.03.2019
Լոռու մարզկենտրոն տեղափոխվեց ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված սերմացուների երկրորդ խմբաքանակը:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վերահսկողությամբ մարտի 14-26-ն ընկած ժամանակահատվածում համայնքներից նախապես ներկայացված հայտերի հիման վրա մարտի 27-ին մարզի թվով 12 համայնքների հատկացվեց շուրջ 9633,1 կգ գարնանացան սերմացու:
Սերմացուների բաշխման գործընթացը շարունակվելու է: Այսուհանդեձ վարչությունը տեղեկացնում է, որ գարնանացան սերմացուների(ցորեն, առվույտ, կորնգան, եգիպտացորեն, ոլոռ) քանակությունը խիստ սահմանափակ է, և որպեսզի համայնքը չզրկվի ծրագրից օգտվելու հնարավորությունից, հորդորում է հնարավորինս շուտ ներկայացնել պահանջվող հայտերը: