Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը բարձր գնահատեց «Լուդինգ ֆորվարդ» հիմնադամի կողմից իրականացված ծրագրերի արդյունավետությունը
27.03.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Ալավերդի համայնքում, ուր համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ հյուրընկալվելով Միկոյան եղբայների տուն- թանգարանում:
Վերջինս 2016թ.-ին 3 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է «Լուդինգ ֆորվարդ» հիմնադամին, որը թանգարանում իրականացրել է վերանորոգման, Միկոյան եղբայրների կյանքն ու գործունությունը ներկայացնող նյութերի նորովի մատուցման տեխնոլոգիաների, զբոսաշրջային ծրագրերի ներդրման տարաբնույթ աշխատանքներ՝ ընդհանուր առմամբ ներդնելով ավելի քան 200 մլն դրամ: Այս ամենը մարզի ղեկավարին ներկայացրեց հիմնադրամի տնօրեն Անդրեա Ուայթը՝ պատմելով,որ ծրագրի մասին մտահղացել է այն ժամանակ, երբ շուրջ 6 տարի առաջ՝ որպես զբոսաշրջիկ այցելել է թանգարան և անգլերեն լեզվով որևէ բացատրական ցուցանակ չի գտել այստեղ տեղ գտած ցուցանմուշների մասին տեղեկատվություն ստանալու համար: Նա մարզպետին հայտնեց նաև, որ ծրագրի շրջանականեւոմ որպես գիդ-ուղեկցորդ վերապատրաստել են 30-ից ավելի երիտասարդների, որոնցից 5-ն այժմ աշխատում են թանգարանում: Անդրեան մարզի ղեկավարին ներկայացրեց նաև պայմանագրի ժամկետները երկարաձգելու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ դեռևս բազմաթիվ ծրագրեր ունեն կյանքի կոչելու: Թանգարանը վնասներով աշխատող կառույցից, որի պահպանության համար յուրաքանչյուր տարի ծախսեր էին պահանջում, այժմ իրականացված ծրագրերի միջոցով աշխատում է շահույթով՝ համայնքային բյուջե վճարելով տարեկան շուրջ 2 մլն դրամ: Ըստ Անդրեայի, հայտնի տուրիստական կայքերից մեկի գնահատմամբ Միկոյան եղբայրների տու-թանգարանը ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզային թանգարան, իսկ Հայաստանի մասշտաբով 7-րդ հորիզոնականում է:
Մարզպետը ողջունեց հիմնադրամի գործունեությունը, բարձր գնահատեց իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ նշելով, սակայն, որ պայմանագրի երկարաձգման հարցը պետք է դրվի հանրային քննարկման, այնուհետ հաստատվի ավագանու կողմից: Ա. Ղուկասյանը վստահեցրեց նաև, որ իր գործունեությամբ կանի հնարավորը մարզի զբոսաշրջային պոտենցիալը բարձրացնելու, զբոսաշրջիկների համար հարմարավետ և գրավիչ միջավայր ստեղծելու համար: