Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով կհամալրվի Լոռու մարզի ևս 10 դպրոց

26.03.2019

 Մարտի 26-ին մարզպետն ընդունեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Մխիթարյանը:
Ներկայացնելով այցի նպատակը՝ Ս. Վարդանյանը նշեց, որ նպատակ ունեն փուլառփուլ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ հիմնել մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Ծրագիրը ենթադրում է համակարգչային տեխնիկական միջոցներով, սարքավորումներով համալրում, խմբավարի վերապատրաստում, դասընթացների անցկացում, երկրորդ փուլով նաև՝ երեխաների մասնակցությունը տեխնոլոգիական ճամբարներին, տեխնոլոգիական մրցույթների և ցուցահանդեսների:
Առայժմ այդպիսի լաբորատորիաներ են ստեղծված մարզի թվով 20 դպրոցներում, ընդ որում, դրանցից 6-ը ոչ ամբողջապես են համալրված: Ըստ ծրագրերի ղեկավարի, նպատակ ունեն համալրել նշված 6-ը և դրանց թիվը նախնական փուլով համալրել ևս 10-ով:
-Ծրագրել ենք առաջիկա 1,5-2 տարում «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել Լոռու մարզի բոլոր դպրոցներում,-նշում է Ս. Վարդանյանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ աջակցելով ծրագրի պատշաճ իրականացմանը:
-Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնոււմ է հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացումը և ձեր նախաձեռնությունը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ,-իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02