Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության մրցույթը
25.03.2019
Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում կայացավ «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության մրցույթը՝ 1-6-րդ դասարանի աշակերտների համար: Դպրոցականները մրցում էին վազք (կարճ և երկար տարածություն), տեղումից և թափավազքից ցատկ, թենիսի գնդակի նետում, ձգումներ և փոխանցումավազք մրցաձևերից: Մրցույթին մասնակցում էր շուրջ 400 դպրոցական: 1-3-րդ դասարանցիների համար սա եզրափակիչ փուլ էր, իսկ 4-6-րդ դասարանների հաղթողները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ կորոշվի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցող Լոռու մարզի թիմի կազմը: Մրցումները կազմակերպվել էին «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի աջակցությամբ: