Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արջուտում կիրականացվի աղբավայրի լիկվիդացման ծրագիր

25.03.2019

 Այսօր մարզի ղեկավարն ընդունեց «American Waste industries» հայ-ամերիկյան ընկերության ներկայացուցիչ Մայքլ Ալոյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
Ընկերությունը, հիմնադրվելով ԱՄՆ-ում, 1988թ.-ից սկսած աղբահանության, աղբի տեսակավորման, վերամշակման և աղբանոցների լիկվիդացման ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում, Ասիական և Եվրոպական երկրներում: Նախորդ տարի աղբանոցի լիկվիդացման պիլոտային ծրագիր է իրականացրել նաև Գառնիի աղբանոցում:
Մ. Ալոյանը մարզի ղեկավարի հետ հանդիպման էր եկել Ա. Ղուկասյանի հրավերով: Մարզպետը, տեղեկանալով կազմակերպության գործունեության մասին, անձամբ էր զանգահարել և համագործակցության առաջարկություն արել:
- Մարզպետի չափազանց ջանացավ վերաբերմունքն է մեզ բերել այստեղ: Նախատեսում ենք Արջուտի աղբանոցի լիկվիդացման ծրագիր իրականացնել՝ համագործակցելով մարզային իշխանություների, տեղական ուժերի հետ: Արդեն եղել ենք աղբավայրում, նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել: Իրականում անմխիթար վիճակ է: Լրացուցիչ ուսումնասիրություններից հետո ձեռնամուխ կլինենք այս կարևոր գործընթացի իրականացմանը,-ասում է գործարարը:
Իսկ Ա. Ղուկասյանը պատրասատակամություն է հայտնում աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02