Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորը պատրաստ է համապետական շաբաթօրյակին
23.03.2019
Մարզկենտրոնում նախատեսվում է աղբակույտերի բարձում և հեռացում, այգիների, պուրակների, փողոցների և թաղամասերի մաքրում, մաքրման աշխատանքներ, հետագայում այդ վայրերի մաքրության պահպանություն, ճանապարհներին գոյություն ունեցող մանր հողակույտերի բարձում և տեղափոխում, պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերի հավաքման աշխատանքներ: Ամբողջությամբ ներգրաված են համայնքապատկան բոլոր կազմակերպությունները և համայնքի տարածքում գտնվող այլ հիմնարկ ձեռնարկություններ՝ ավելի քան 1200 մարդ: Օգտագործվում է 15 տեխնիկական միջոց՝ տրակտոր, ամբարձիչ, բեռնատար- ինքնաթափ և 300 գործիք՝ բահեր,փոցխեր, ցախավելներ:
Մարզկենտրոնում առկա է 35 աղբանոց, որոնք այսօրվա ընթացքում ամբողջությամբ կմաքրվեն: