Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շաբաթօրյակի մեկնարկը տրված է
23.03.2019
Մարտի 23-ին առավոտյան ժամը 10-ին մեկնարկեց համապետական շաբաթօրյակը, որին մասնակցում են Լոռու մարզի բոլոր համայնքները, դպրոցները, առողջապահական հիմնարկները, ուժային կառույցները, համայնքային ենթակայության հիմնարկները, քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Լոռու մարզում միջոցառմանը մասնակցում է ավելի քան 12.000 մարդ: Շաբաթօրյակի ընթացքում կօգտագործվի 253 տեխնիկա, 6766 գործիք: Մարզի տարածքում առկա է 112 աղբանոց, որոնցից այսօր կփակվեն 85-ը:
Մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ աշխատանքներ է իրականացնում Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում և մարզպետարանին կից գտնվող Մոր և մանկան զբոսայգում: Մարզի ղեկավարն այժմ գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագծին, որտեղից սկսած Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ միասին իրականացնում են մաքրման աշխատանքներ: