Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլի 1-ից կմեկնարկի 4 ծրագիր

22.03.2019

 
Այսօր Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:
ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նշեց, որ Լոռու մարզպետի 2019թ. փետրվարի 21-ի, թիվ 62-Ա որոշմամբ հաստատվել են 2019թ. Լոռու մարզում իրականացվելիք «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկներին ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերը՝ ըստ համայնքների ֆինանսական միջոցների բաշխման, ծրագրերի ուղղվածության և իրականացման և ներկայացման ժամկետների ժամանակացույցի:
Ընդհանուր առմամբ հաստատվել է 7 ծրագիր: Ապրիլի 1-ին կմեկնարկեն դրանցից 4-ը՝ Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի կողմից իրականացվելիք «Թիվ 1 գերեզմանատան պատի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ», Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ համայնքի կողմից իրականացվելիք «Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում և Ագարակ, Յաղդան, Կողես բնակավայրերի պուրակների բարեկարգում և կառուցում»,Գուգարքի տարածաշրջանի Ազնվաձոր համայնքի կողմից իրականացվելիք «Գերեզմանների ցանկապատում և տարածքի բարեկարգման աշխատանքներ», Գուգարքի տարածաշրջանի Դարպաս համայնքի կողմից իրականացվելիք «Մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքներ»: Ծրագրերը հանձնաժողովին ներկայացվեցին համայնքների ներկայացուցիչների կողմից: Ա. Հովսեփյանն առաջարկեց լուսանկարել, հնարավորության դեպքում նաև՝ տեսանկարահանել շինությունների սկզբնական վիճակները, ընթացիկ աշխատանքները և արդյունքը:
Մյուս 3 ծրագրերը կներկայացվեն ավելի ուշ: Նրանց մեկնարկը կտրվի ապրիլի երկրորդ կեսին և մայիսին:
Հարկ է նշել, որ Գուգարքի տարածաշրջանում (Ազնվաձոր, Ձորագյուղ, Դարպաս համայնքներ) իրականացվող ծրագրերի խորհրդատու է հանդիսացել Վալերի Ջաղինյան, Ստեփանավանի տարածաշրջանում (Լոռի Բերդ համայնք) մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի առաջատար մասնագետ Վաղարշակ Եղիազարյան, Ալավերդու տարածաշրջանում՝ գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը, Գեղասար համայնքում՝ առաջատար մասնագետ Գայանե Բոջուկյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:31:57