Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

22.03.2019

 Հարգելի հայրենակիցնե՛ր,
Վաղը՝ մարտի 23-ին, առավոտյան ժամը 10.00-ից կմեկնարկի համապետական շաբաթօրյակը, որին կմասնակցեն Լոռու մարզի բոլոր համայնքները: Աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ մարդկային ներուժը՝ 11.751 է, միջոցառման կանխատեսվող մասնակիցների թիվը՝ 11.722: Շաբաթօրյակի ընթացքում կօգտագործվի 253 տեխնիկա, 6766 գործիք: Մարզի տարածքում առկա է 112 աղբանոց, որոնցից կփակվեն 85-ը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ ևս ակտիվ մասնակցություն կունենա շաբաթօրյակին:
Ակտիվ մասնակցության կոչ ենք անում նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին:
Լոռու մարզում շաբաթօրյակի կազմակերպման պատասխանատուն մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանն է: Հարցերի դեպքում Ա. Հովսեփյանին կարող եք զանգահարել (094) 24 75 11 հեռախոսահամարով:
Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն և լուսանկարներ կարող եք փոխանցել lori.press@mta.gov.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (0322) 2-04-13 հեռախոսահամարով: Հնարավորության դեպքում դրանք կտեղակայվեն Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00