Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Արտոնյալ կարգավիճակ ունեցող հարկատուներ մարզում չեն կարող լինել». մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց Վանաձոր համայնքի ավագանու նիստին

19.03.2019

 Այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա գտնվեց նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստի ընթացքում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ Վանաձոր համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում 2018-2021թթ․ զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2018 թվականի հաշվետվությամբ:
Մամիկոն Ասլանյանի կարճ ներածական ելույթից հետո, որում ներկայացվեցին ոչ միայն նախորդ տարվա ձեռքբերումներն, այև այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տվել ավելի մեծ արդյունքներ գրանցել որոշ ուղղություններով: Համայնքի ղեկավարի ընդհանրական հաշվետվությունը ներկայացվեց տեսանյութով և ֆինանսական վերլուծությամբ:
Հաշվետվության ավարտին մարզպետը հանդես եկավ մի շարք նկատառումներով: Նա կարևորեց Վանաձորի համայնքապետարանի արդյունավետ գործունեությունը՝ նշելով, որ ամենափոքր թերացումներն անգամ լուրջ ազդեցություն են ունենում մարզի ընդհանուր ցուցանիշերի վրա: Ա. Ղուկասյանը կարևորեց քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը և ի լրումն առաջարկեց բյուջեի ծախսային մասը հանրությանը ներկայացնել առավել բացված տարբերակով և հանգամանորեն:
Խոսելով նախորդ տարի Վանաձորում իրականացված ասֆալտապատման աշխատանքներից՝ նշեց, որ այսուհետ ևս դրանք խստագույնս վերահսկվելու են, և անորակությունը պարզապես չի ընդունվելու: Առհասարակ խիստ վերահսկողություն պետք է սահմանվի ցանկացած շինաշխատանքի նկատմամբ:
-Այս մոտեցումը կհանգեցնի նրան, որ ընկերությունները, որոնք ցանկություն կունենան մասնակցելու այս կամ այն շինարարական մրցույթին, հաշվի կառնեն իրենց հնարավորությունները և առկա ռիսկերը,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզպետն իր խոսքում ողջունելի համարեց այն, որ Վանաձորը ներկայացրել է սուբվենցիոն 7 ծրագիր: Նա հույս հայտնեց, որ դրանք կհաստատվեն և կիրականացվեն արդյունավետ՝ ի նպաստ Վանաձորի բնակչության:
Մարիզ ղեկավարն իր խոսքում նաև նշեց, որ հետհեղափոխական շրջանում դեռևս ահռելի աշխատանք պետք է իրականացվի ինչպես մարզային, այնպես էլ՝ քաղաքային ենթակայության հիմնարկներում: Այս առումով նա անդրադարձավ նաև ուռճացված հաստիքացուցակների խնդրին.
-Մեր նպատակը մարդկանց ոչ թե գործազուրկ դարձնելն է, այլ՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպումը,-ասաց նա:
Հարկերի հավաքագրմանն ադրադառնալով՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ արտոնյալ կարգավիճակ ունեցող հարկատուներ մարզում չեն կարող լինել և տարբերակված մոտեցում ցուցաբերելը, մեղմ ասած, անընդունելի երևույթ է:
Մարզպետն անդրադարձավ մի շարք այլ խնդիրների ևս:
Վերջում նա կոչ արեց մարտի 23-ին ակտիվորեն ներգրավվել համապետական շաբաթօրյակի աշխատանքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24