Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կկնքվի Լոռու մարզպետարան, «Ռոսֆրուտ» ընկերություն և գյուղատնտես եռակողմ պայմանագիր
19.03.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Վանաձորում պահածոների արտադրությամբ զբաղվող «Ռոսֆրուտ» ընկերության սեփականատեր Զոհրաբ Քեշիշյանի և մարզի խոշոր գյուղատնտեսների հետ: Զ. Քեշիշյանը նշեց, որ ընկերությունն ընդլայնում է գործունեութան շրջանակները և պատրաստ է պատվիրատու դառնալու կամ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորելու այն գյուղատնտեսներին, ովքեր կկարողանան ապահովել ոլոռի, լոբու, ոսպի, հնդկաձավարի, ձավարի մեծաքանակ արտադրություն:
Քննարկումների արդյունքում շուրջ 10-15 գյուղատնտեսի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց:
Մարզի ղեկավարն առաջարկեց պայմանավորվածությունները լրացուցիչ ուսումնասիրություններից հետո ամրագրել՝ Լոռու մարզպետարան, «Ռոսֆրուտ» ընկերություն և գյուղատնտես եռակողմ պայմանագրով, որպեսզի Լոռու մարզպետարանը ևս պայմանագրով նախատեսված կետերի լիարժեք կատարման երաշխավոր հանդիսանա: