Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Լոռիում բոլոր ներդրողների համար ապահովելու ենք լավագույն պայմանները ապրելու ու աշխատելու համար»

14.03.2019

 Մարզում հետհեղափոխական շրջանում ծնունդ առած ներդրումային ծրագրերը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անձամբ է խրախուսում: Դրանք, մարզի ղեկավարի նախաձեռնությամբ, որպես հաջողության պատմություններ, կներկայացվեն հանրությանը՝ խթան և ոգևորիչ ուժ հանդիսանալով շատերի համար:
Այսօր մարզպետն այցելեց Հոլանդիայից հայրենիք վերադարձած ու Լոռիում հաստատված Պայքար Քեշիշյանին, ով արդեն 7-8 ամիս է՝ անասնաֆերմա է հիմնել ու հաստատվել Ստեփանավանում: Շուրջ 1000 գլուխ կով, ոչխար և խոզ է պահվում այստեղ: Սեզոնին աշխատանքով ապահովվում է 60-70 մարդ: Առաջիկայում գործարարը նախատեսում է անասնագլխաքանակը կրկնապատկել ու անգամ եռապատկել, նոր գոմեր կառուցել: Գործարարը մարզի ղեկավարին օրեր առաջ դիմել էր ավելի քան 150 հա վարելահող իրեն հատկացնելու հարցով, որպեսզի կարողանա անասնակերի խնդիրը լուծել: Մարզի ղեկավարը ոչ միայն պատրաստակամություն է հայտնել աջակցելու, այլև անձամբ է այցելել՝ գործարարին խրախուսելու.
«Պայքարն ասում է, որ երեք տարի մտածելուց հետո Հայաստան վերադառնալու վերջնական որոշումը կայացրել է հեղափոխությունից հետո։ Ուրախ եմ, որ նա ընտրել է հենց Լոռին։ Լոռիում բոլոր ներդրողների համար ապահովելու ենք լավագույն պայմանները ապրելու ու աշխատելու համար»,-ասում է Ա. Ղուկասյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23