Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Տվյալները պետք է լինեն ճշգրիտ, բաց և հրապարակային, հասանելի լինեն բոլոր քաղաքացիներին». Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
13.03.2019
Մարտի 13-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Անդրադառնալով նախորդ օրը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում քննարկված հարցերին՝ մարզպետը համապատասխան վարչություններին հանձնարարեց շարունակական վերահսկողություն իրականացնել գազալցակայանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու, համայնքների վարչական տարածքներում կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Ա. Ղուկասյանը հանձնարարեց նաև աշխատանքներ տանել համայնքներում վարելահողերի և ցանքատարածությունների քարտեզագրման և գույքագրման ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում առկա ճշգրիտ տեղեկատվությունը հանրավոր լինի առաջարկել պոտենցիալ ներդրողներին:
-Այդ տվյալները պետք է լինեն ճշգրիտ, բաց և հրապարակային, հասանելի լինեն բոլոր քաղաքացիներին-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը հանձնարարական հնչեցրեց նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքով օտարման գործընթացը պատշաճ կերպով կանոնակարգելու վերաբերյալ նշելով, որ վերհսկողություն պետք է սահմանվի աճուրդի բոլոր փուլերի նկատմամբ:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: