Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գեղանկարը տեղ գտավ մարզի ղեկավարի աշխատասենյակում
11.03.2019
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օրերս «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնը «Թումանյանական օր» խորագրով միջոցառում էր կազմակերպել Երևանի գրականության և արվեստի թանգարանում: Միջոցառմանը հրավիրված էր, սակայն հարգելի պատճառով չկարողացավ ներկա գտնվել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Միջոցառման ընթացքում մարզպետի համար նախատեսված ընծան՝ գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյան վրձնած Լոռվա բնապատկերով գեղանկարն այսօր մարզպետին անձամբ հանձնեցին հեղինակը, «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Գագիկ Աթաբեկյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Շնորհակալություն հայտնելով նվերի համար՝ մարզի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց իր առանձնահատուկ վերաբերմունքը մշակույթի ու մասնավորապես գեղարվեստի հանդեպ՝ նշելով, որ անելու է ամեն հնարավորը նրանց համար համահավասար հնարավորություններ ստեղծելու և առկա խնդիրներին լուծում տալու առումով:
Գեղանկարը տեղ գտավ մարզի ղեկավարի աշխատասենյակում