Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթվա շրջանակներում քննարկում էր կազմակերպվել նաև Լոռու մարզում
11.03.2019
ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մեկնարկել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը, որի շրջանակներում մարտի 7-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում անցկացվեց «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ներկայացուցիչներ, մարզպետարանի վարչությունների մասնագետներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ որպես սպառող և որպես մարզի ղեկավար պատրաստ է աջակցելու սննդի անվտանգության տեսչության աշխատանքներին՝ խթանելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը: Նա իր խոսքում կաևորեց նաև նմանատիպ քննարկումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը:
Զեկույցով հանդես եկան նաև ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գ. Ավետիսյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բ.Պիպոյանը:
Ներկայացվեցին սպառողի իրավունքների պաշտպանությանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ սննդամթերքի մակնշման, պահման պայմանների ու սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, համապատասխանության գնահատման, ներմուծման և արտահանման ընթացակարգերը, HACCP համակարգի անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, ներառյալ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը:
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի տեսչության պետը և մասնագետները խոսեցին նախաձեռնության կարևորության, սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, պատասխանեցին սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հետաքրքրող հարցերի: