Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը կարևորեց կրթության բարձր որակի ապահոնվումը կրթօջախներում

06.03.2019

 Մարտի 6-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում՝ նախ դպրոցի պայմաններին, կրթական պրոցեսին, դասասենյաների ջերմային ռեժիմին ծանոթանալու, ապա և կրթօջախի երկու մասնաշենքերում տարվող շինաշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ:
Դպրոցի մասնաշենքերից երկուսում դեռևս շինարարական աշխատանքեր են ընթանում: Ինչպես նշեց տնօրեն Արմեն Մարաբյանը, պետբյուջեի միջոցներով իրականացվող դպրոցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2014թ.-ին, և ավարտը նախատեսված էր դեռևս 2017թ.-ին, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով շինաշխատանքները երկարաձգվել են: Հույս ունեն, որ գոնե այս տարի հնարավոր կլինի ավարտել, քանի որ ծրագիրը բավականին ծավալուն և աշխատատար է: Դասապրոցեսը, սակայն, սահուն ընթանում է վերակառուցված հինգ մասնաշենքերում, և շինարարությունը չի խոչընդոտում կրթօջախի աշխատանքների կազմակերպմանը. վստահեցնում է տնօրենը:
Անդրեյ Ղուկասյանը շրջեց դասասենյակներում, զրուցեց աշակերտների և ուսուցիչների հետ: Նա չափազանց կարևորեց կրթության բարձր որակի ապահոնվումը կրթօջախներում: Մարզպետը դպրոցում լաբորատորիայի բացակայության վերաբերյալ տնօրենի դիտարկմանն ի պատասխան առաջարկեց պայմանավորվածություն ձեռք բերել Վանաձորի պետական հալասարանի հետ և որոշ գործնական պարապմունքներ անցկացնել այնտեղ, նաև առավելագույն կերպով օգտվել «Սմարթ» դասասենյակների հնարավորություններից:
Շինհրապարակում շրջելով՝ Ա. Ղուկասյանը հորդորեց խստագույնս հետևել աշխատանքների որակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23