Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագիր Լոռու մարզպետի կողմից

06.03.2019

Մարտի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպման էր հրավիրել «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հրայր Հակոբյանը: Ա. Ղուկասյանը շնորհակալագիր հանձնեց Մ. Միկոյանին` «Լոռու մարզի համայնքների իրադարձությունները համակողմանի և օբյեկտիվ լուսաբանելու ու պաշտոնավարման 20-ամյակի կապակցությամբ»` մաղթելով աշխատանքային հետագա արդյունավետ գործունեություն: Խոսակցություն ծավալվեց խմբագրության աշխատանքների դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին, ինչպես նաև տարբեր ոլորտներում առկա հիմնահարցերի, դրանց լուծման տարբերակների, ստվերային երևույթների դեմ անզիջում պայքարի անհրաժեշտության վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23