Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

05.03.2019

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը:

          Մրցույթն անցկացվելու է 2019թ. հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլով/տարածաշրջանային, մարզային, հանրապետական/:

1-ին փուլը անցկացվելու է հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը տարածաշրջանային կենտրոններում:

          Մրցույթն անցկացվելու է 4 տարիքային խմբերում.

  1. 2011թ.-ից մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
  2. 2008թ.-ից մինչև 2010թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
  3. 2005թ.-ից մինչև 2007թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
  4. 2002թ.-ից մինչև 2004թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ

 

Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, յուրաքանչյուր ընտանիքի թիմ բաղկացած է 3 անձից` հայրը, մայրը, երեխան/անկախ սեռից/:

Մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել.

·         Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համար` Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժին

·         Թումանյանի տարածաշրջանի համար` Ալավերդու համայնքապետարանի սպորտի բաժին

·         Ստեփանավանի տարածաշրջանի համար` Ստեփանավանի համայնքապետարանի սպորտի բաժին

·         Տաշիրի տարածաշրջանի համար` Տաշիրի համայնքապետարանի սպորտի բաժին

·         Սպիտակի տարածաշրջանի համար` Սպիտակի համայնքապետարանի սպորտի բաժին

    Մրցութային մարզաձևերը յուրաքանչյուր տարիքային խմբի հանար 

       1.Խաղային փոխանցավազք 30մ

       2.Վարժություն բասկետբոլի  գնդակով

       3. Խաղային փոխանցավազք թենիսի գնդակով

       4.Թենիսի գնդակի նետում

       5.Հեռացատկ տեղից

       6.Խաղային փոխանցումավազք 80մ /30մ+30մ+20մ/

 

Սկսած մարզային փուլից մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն դրամական մրցանակներով:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժին, հեռ. 0322 4-02-66 կամ համապատասխան համայնքապետարանի սպորտի բաժին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38