Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.03.2019
Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը:
Մրցույթն անցկացվելու է 2019թ. հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլով/տարածաշրջանային, մարզային, հանրապետական/:
1-ին փուլը անցկացվելու է հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը տարածաշրջանային կենտրոններում:
Մրցույթն անցկացվելու է 4 տարիքային խմբերում.
- 2011թ.-ից մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
- 2008թ.-ից մինչև 2010թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
- 2005թ.-ից մինչև 2007թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
- 2002թ.-ից մինչև 2004թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, յուրաքանչյուր ընտանիքի թիմ բաղկացած է 3 անձից` հայրը, մայրը, երեխան/անկախ սեռից/:
Մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել.
· Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համար` Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժին
· Թումանյանի տարածաշրջանի համար` Ալավերդու համայնքապետարանի սպորտի բաժին
· Ստեփանավանի տարածաշրջանի համար` Ստեփանավանի համայնքապետարանի սպորտի բաժին
· Տաշիրի տարածաշրջանի համար` Տաշիրի համայնքապետարանի սպորտի բաժին
· Սպիտակի տարածաշրջանի համար` Սպիտակի համայնքապետարանի սպորտի բաժին
Մրցութային մարզաձևերը յուրաքանչյուր տարիքային խմբի հանար
• 1.Խաղային փոխանցավազք 30մ
• 2.Վարժություն բասկետբոլի գնդակով
• 3. Խաղային փոխանցավազք թենիսի գնդակով
• 4.Թենիսի գնդակի նետում
• 5.Հեռացատկ տեղից
• 6.Խաղային փոխանցումավազք 80մ /30մ+30մ+20մ/
Սկսած մարզային փուլից մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն դրամական մրցանակներով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժին, հեռ. 0322 4-02-66 կամ համապատասխան համայնքապետարանի սպորտի բաժին: